24.11.2024
Լավրովը նշել է հակառուսական պատժամիջոցների պատճառով ԵՄ-ի կրած կորուստների չափը
prev Նախորդ նորություն

Ադրբեջանը դադարեցրել է Իրանի միջոցով գազի գնումը

Ադրբեջանը 2018թ․ հոկտեմբերից Թեհրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցների նախաշեմին դադարեցրել է Իրանի միջոցով գազի գնումը: Այս մասին տեղեկացնում է Turan-ը։

Հիշեցնենք, որ 2016թ․ հոկտեմբերին Ադրբեջանը, Իրանը եւ Թուրքմենստանը պայմանավորվել էին, որ Ադրբեջանը «Սվափ» (swap) գործողության շրջանակներում Թուրքմենստանի գազը Իրանից կստանա։

Այս պայմանագրի շնորհիվ SOCAR-ը (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) 2017թ․ Իրանից 1 մլրդ 761 մլն խ/մ գազ էր ներկրել, իսկ 2018թ երեք եռամսյակում՝ ավելի քան 0,7 մլրդ խ/մ։

SOCAR-ը 2017թ․ նոյեմբերի 22-ից գազ է գնում նաեւ ռուսական «Գազպրոմից», 2018-ին արդեն ձեռք է բերել 0,8 մլրդ խ/մ, իսկ 2017-ին՝ 0,349 մլրդ խ/մ։ Ռուսական կողմի հետ այս պայմանագրի ժամկետը լրանում է 2018թ դեկտեմբերին։