Հուլիսի 25-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բուսաբանական այգում: Ինչպես հայտնում են Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել վեց մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խմբերը: Հրդեհը դեռ չի մեկուսացվել, նախնական տվյալով կրակը տարածվել է 5 հեկտար խոտածածկ տարածության վրա: Հրդեհի առաջացման պատճառը դեռ հայտնի չէ: