16.11.2025
Աշխատանքային և հարգալից. վարչապետը՝ Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերությունների մասին
12.06.2017
Աշխատանքային և հարգալից. վարչապետը՝ Սերժ Սարգսյանի հետ իր հարաբերությունների մասին

Վարչապետ Կարեն Կարապետյանը հերքում է մամուլի տեղեկությունները, թե ինքն ու Սերժ Սարգսյանն ունեն լարված հարաբերություններ: Այս մասին Երեւանի քաղաքապետի երդման արարողությունից առաջ հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը, ումից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչ հարաբերություններ ունեն: «Շատ լավ, աշխատանքային, գործնական, հարգալից», - կարճ պատասխանեց Կարեն Կարապետյանը: Վարչապետը վստահեցրեց, որ նախարարներին նշանակելիս որեւէ հակասություն չեն ունեցել: Մամուլը տեւական ժամանակ է` գրում է, որ Հանրապետության նախագահի ու վարչապետի հարաբերությունները լարվել են: Նշվում էր անգամ, որ Կարեն Կարապետյանը պատրաստավում է հրաժարական տալ: Օրեր առաջ անդրադառնալով այս լուրերին՝ Սերժ Սագրսյանը հայտարարեց, որ վարչապետը հրաժարական տալու որեւէ պատճառ չունի: