24.11.2024
ՀՀ արտաքին քաղաքական ուղղությունը չի փոխվի խորհրդարանական ընտրություններից հետո. Բաբլոյան
prev Նախորդ նորություն

Վրաստանում նախագահի փոփոխությունը չի ազդի Մոսկվայի ու Թբիլիսիի հարաբերությունների վրա

Քաղաքագետ Կոնստանտին Տասիցը հայտարարել է, որ Վրաստանում նախագահի փոփոխությունը դժվար թե անդրադառնա Մոսկվայի ու Թբիլիսիի հարաբերությունների վրա:

Ըստ նրա, մեծ նշանակություն չունի, թե ով կհաղթի Վրաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում, քանի որ Վրաստանը խորհրդարանական երկիր է`նախագահի լիազորությունների արարողակարգային են:

Նա նշել է, որ վրացական քաղաքական էլիտայի համար առաջնահերթություն է արևմտամետ դիրքորոշումը: Ըստ նրա, նրանք բոլորը կողմ են ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին անդամակցությանը:

Նա հավելել է, որ թեկնածուներից Սալոմե Զուրաբիշվիլին կողմ է ՌԴ-ի հետ պրագմատիկ հարաբերությունների կաուցմանը`տնտեսական և հումանիտար ոլորտներում: