18.12.2025
Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը՝ 2 տարի ութ ամիսը կկրի Հայաստանում
18.08.2017
Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը՝ 2 տարի ութ ամիսը կկրի Հայաստանում

Հրաչյա Հարությունյանը պատժի մնացած մասը՝ 2 տարի ութ ամիսը կկրի Հայաստանում։ Դատարանն այսօր բավարարել է ՀՀ ԱՆ ՔԿՀ-ի ներկայացրած միջնորդությունը: Հրաչյա Հարությունյանը մեղավոր էր ճանաչվել ՌԴ օրենսգրքի 264 (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման խախտման) և 327 (կեղծ փաստաթղթերի պատրաստում) հոդվածներով: Հիշեցնենք, Հրաչյա Հարությունյանը 20.07.2017թ-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը կրելու համար: Հրաչյա Հարությունյանի վարած բեռնատարը 2013 թվականի հուլիսի 13-ին մխրճվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո 64 ուղեւորի փոխադրող ավտոբուսի մեջ: Վթարի հետեւանքով 18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը՝ վիրավորվել: Մոսկվայի քաղաքային դատարանը 2015թ. ապրիլին Հրաչյա Հարությունյանին դատապարտել է 6 տարի և 9 ամիս ժամկետով ազատազրկման: Վճիռը հրապարակելուց հետո մեկնարկեց Հրաչյա Հարությունյանի՝ Հայաստան տեղափոխման հարցը: