19.04.2025
ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել Ընտրական օրենսգրքում փոփոխություններին
prev Նախորդ նորություն

ՀԷՑ տնօրինությունը հրավիրվել է Ազգային ժողով

Հոկտեմբերի 26-ին տեղի է ունեցել գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը ուսումնասիրելու նպատակով ստեղծված ՀՀ Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի հերթական նիստը:


ՀՀ ԱԺ փոխնախագահ, հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը ներկայացրել է գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման ու բաշխման համակարգերի գործունեության, գործող սակագների հիմնավորվածության վերաբերյալ հարցադիմումների լրամշակված ցանկը:


Հանձնաժողովը քննել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի եւ ՀէՑ-ի գործունեության վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացված տեղեկատվությունը:


Որոշում է կայացվել հաջորդ նիստին հրավիրել Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության տնօրինությանը՝ ընկերության ներդրումային ծրագրի ներկայացման համար:


 

«Համաներման մասին» նախագիծն ԱԺ կայքում հրապարակելը խախտում է. Զեյնալյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար