Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կվարի Կնյազ Հասանովը: Նա է վեցերորդ գումարման Ազգային Ժողովի ամենատարեց պատգամավորը: Նշենք, որ Հանրապետական կուսակցությունից պատգամավոր դարձած Կնյազ Հասանովը քրդական համայնքի ներկայացուցիչ է: Հիշեցնենք, ԱԺ առաջին նիստը տեղի կունենա մայիսի 18-ին, ժամը 10:00-ին: