Հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1996թ. ծնված Հայկ Լևոնի Համբարձումյանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Բացի այդ, նախարարությունը նաև հրապարակել է հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը հակառակորդի կողմից հյուսիսային ուղղությամբ կիրառված ՀԱՆ-17 տիպի նռնականետի արդյունքում վնասված ՊԲ ավտոմեքենայի լուսանկարները: VERELQ-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ հոկտեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը շփման գծում հակառակորդը կիրառել է ԴՇԿ, «Իստիգլալ» և ՀԱՆ-17 հաստոցավոր ավտոմատ նռնականետ։