Հունիսի 1-ից, շաբաթը 3 անգամ Ստամբուլից «Զվարթնոց» միջազգային օդանավակայան թռիչքներ կիրականացնի «Պեգասուս» ավիաընկերությունը: «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ թռիչքները կիրականացվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին: Թուրքական ավիաընկերությունը Ստամբուլից միջազգային թռիչքներ է իրականացնում գրեթե բոլոր եվրոպական երկրներ: Ըստ աղբյուրի՝ «Պեգասուսը» տարածաշրջանի ամենաակտիվ լոուքոստերներից մեկն է: