21.04.2025
Փաշինյանը Երեւան վերադառնալուն պես սկսելու է ԱԺ ցրելու գործընթացը․ փակ հանդիպում ԱՄՆ-ում
prev Նախորդ նորություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ-ում տեղի ունեցածն աշխարհի համար ֆանտաստիկ օրինակ է համարել

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Հայաստանում ապրիլյան ոչ բռնի, թավշյա հեղափոխությունն անվանել է «ֆանտաստիկ օրինակ»: Գուտերեշի կարծիքով՝ Հայաստանի իրադարձությունները հասարակության համար մեծ նշանակություն ունեն:


Նա այսպես է պատասխանել լրագրողի հարցին առ այն, թե ինչ է խորհուրդ տալիս ԱՄԿ-ի գլխավոր քարտուղարը հասարակ քաղաքացիներին ամբողջ աշխարհում իրենց իրավունքների պաշտպանության եւ դեմոկրատիայի ամրապնդման համար պայքարում։ Այս համատեքստում նա հիշել է Հայաստանի օրինակը։


«Վերջերս մենք ունեցանք Հայաստանում իշխանության խաղաղ փոխանցման ֆանտաստիկ օրինակ, որին մասնակցել են երիտասարդները: Այս ֆանտաստիկ օրինակը թույլ է տալիս հուսալ, որ պատճառներ կան հավատալու՝ նոր սերունդն ընդունակ կլինի որոշումներ ընդունել ավելի լավ, քան իմ սերունդը»,- հայտարարել է Գուտերեշը Facebook-յան ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրագրողի հացին:


Հիշեցնենք, որ Նյու Յորքում սկսվել են Միավորված Ազգերի Կազմակերպության Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքները, որին մասնակցում է նաեւ Հայաստանի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը։



 


 


 


 

Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան