24.11.2024
Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 2300 կրակոց. շաբաթն առաջնագծում
prev Նախորդ նորություն

Փաշինյանը Երեւան վերադառնալուն պես սկսելու է ԱԺ ցրելու գործընթացը․ փակ հանդիպում ԱՄՆ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մանհեթնի «Յեյլ» ակումբում փակ հանդիպում է ունեցել, որի ընթացքում հայտնել է, որ Երևան վերադառնալուն պես սկսելու է բանակցություններ խորհրդարանական ուժերի ղեկավարների հետ` ԱԺ-ն ցրելու մասին:


Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը, րոը նաև լուսանկար է հրապարակել այդ հանդիպումից:


«Վարչապետն ասաց, որ իրադարձությունների զարգացումը հուշում է, որ նախկինում իր նախատեսած առաջիկա ամառվա ամիսների այդ գործողությունը անհրաժեշտ է այլևս հնարավորինս շուտ անել: Ակնհայտորեն դա կապված է ոչ միայն ՀՀԿ-ի ավելի ու ավելի ագրեսիվացող կեցվածքի, այլև` ՔՊ-ի ավագանու ընտրություններում բացարձակ հաղթանակի հետ:


Նաև` որ անցումային արդարադատությունը չի լինելու արտակարգ դատարանների տեսքով, այլ` ասենք, լինելու է նաև գործիք, որով հնարավոր է լինելու հետաքննել մասնավոր անձանց ապօրինի գումարների ծագման ուղիները:


Ակնհայտորեն դա այն անցումային արդարադատության մոդելը չէ, որով կքանդվեր գորդյան հանգույցը և ապօրինություններ գործող դատավորները մասսայականորեն կզրկվեին աշխատանքից:


Անդրադարձ եղավ նաև ավագանու ընտրություններում մյուս ուժերի պարտությանը և դրա խորհրդին: Ի թիվս այլոց` նշվեց նաև «Լույս» դաշինքի անունը և ասվեց, որ ավագանի չանցնելն այդ ուժերի համար նշանակում է, որ ժողովուրդը նրանց չի սատարում: Սա, թերևս, վարչապետը համարում է նոր մանդատ` քաղաքական մյուս ուժերի հետ այլ դիրքերից այլևս խոսելու, թեև իմ համոզմամբ, նա այդ մանդատը վաղուց ուներ: Ընդհանրապես իմ մոտ տպավորություն է, որ ամեն կարևոր քայլից առաջ վարչապետը միտում ունի ժողովրդական նոր մանդատներ հայցելու և ստանալու: Կարծում եմ՝ դա շատ արդարացված տարբերակ չէ, որովհետև ամեն բան հեղափոխության ուժով անելու անվերապահ մանդատ նա վաղուց է ստացել: Մնում է այն ամբողջ ուժով իրացնել: Ռիսկեր կան, որ այդ ներառական մանդատը տրոհելով և բազմապրոֆիլ չիրացնելու արդյունքում` նոր մանդատների ստանալն ավելի կդժվարանա: Իսկ դրանց անհրաժեշտությունն ամենևին չկա:


Պարզ դարձավ նաև, որ վարչապետը լուրջ չի վերաբերվում սեփական անձի անվտանգության շուրջ արտահայտվող մտահոգություններին և համարում է, որ վարչապետը չի կարող ազատորեն չզբոսնել սեփական քաղաքով:


Ակնհայտ է նաև, որ վարչապետը համարում է, որ հեղափոխության անկասելիության երաշխավորը ժողովուրդն է, և որ դա արդեն բավարար է հակահեղափոխություն չլինելու համար:


Սա այն բացառիկ հանդիպումներից է, երբ անուղղակիորեն ստանում ես քեզ վաղուց տանջող քաղաքական մի շարք հարցերի պատասխանները: Հանդիպմանն անդրադառնալու և ևս մեկ անգամ մտորելու կարիք կա կարծում եմ»,– գրել է Հայկ Մարտիրոսյանը:


Ավելի վաղ, ԱԺ Ելք խմբակցության անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը  հորդորել էր պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին:


Այս մասին սեպտեմբերի 23-ին նա գրել էր Facebook-յան իր էջում: «Պատրաստվեք ԱԺ ընտրությունների»,-գրել է նա: Հատկանշական է, որ մեկնաբանությոuններում ծավալված քննարկումներից պարզ է դառնում, թե երբ կլինեն այդ ընտրությունները: Մեկնաբանություններում օգտատերերից մեկի հարցին, թե ե՞րբ դրանք տեղի կունենան Սիմոնյանը պատասխանել էր. «Այս տարի»:


Մինչ այդ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ արտահերթ ԱԺ ընտրությունները կանցկացվեն հաջորդ մայիսին կամ հունիսին: Բայց վերջին շրջանում խորհրդարանական որոշ ուժերի հայտարարությունների ֆոնին, որոնք հարցականի տակ էին դնում ընտրությունների անցկացման նպատակահարմարությունը, իշխանությունում խոսում էին արտահերթ ընտրությունների անցկացումը արագացնելու մասին: