29.07.2025
Քրգործ է հարուցվել առերևույթ ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ. դատախազություն
prev Նախորդ նորություն

ԱԺ ընտրությունները կլինեն այս տարի. Ալեն Սիմոնյան

ԱԺ Ելք խմբակցության անդամ, Նիկոլ Փաշինյանի համակիր Ալեն Սիմոնյանը հորդորում է պատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այս մասին նա գրել է Facebook-յան իր էջում.

«Պատրաստվեք ԱԺ ընտրությունների»,-գրել է նա:

Մեկնաբանություններում օգտատերերից մեկի հարցին, թե ե՞րբ դրանք տեղի կունենան Սիմոնյանը պատասխանել է. «Այս տարի»:

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել էր, որ արտահերթ ԱԺ ընտրությունները կանցկացվեն հաջորդ մայիսին կամ հունիսին: Բայց վերջին շրջանում խորհրդարանական որոշ ուժերի հայտարարությունների ֆոնին, որոնք հարցականի տակ էին դնում ընտրությունների անցկացման նպատակահարմարությունը, իշխանությունում խոսում էին արտահերթ ընտրությունների անցկացումը արագացնելու մասին:


 


 

Ժամը 14:00 դրությամբ Երևանի ընտրություններին մասնակցել է ընտրողների 23.72%-ը
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` РБК
28.07.2025
Կիբերհարձակումը խափանել է «Աէրոֆլոտի» աշխատանքը․ չեղարկվել են չվերթներ, այդ թվում՝ Երևան