25.11.2024
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՀՀ-ում տեղի ունեցածն աշխարհի համար ֆանտաստիկ օրինակ է համարել
prev Նախորդ նորություն

Զոհրաբ Մնացականյանը կհանդիպի Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:


Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից:


Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ սեպտեմբերին ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի շրջանակում նախատեսված է նրա` Ղարաբաղի հարցով հանդիպումը հայ գործընկերը Զոհրաբ Մնացականյանի հետ։


Մամեդյարովի եւ Մնացականյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։


Այս պահին Նյու Յորքում է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի աշխատանքներին, որտեղ հանդես կգա ելույթով: