24.11.2024
Հզո՚ր, հզո՚ր, հզո՚ր ժողովուրդ: Հզո՜ր քաղաքացի. Նիկոլ Փաշինյանի գրառումը
prev Նախորդ նորություն

Հաշվարկն ավարտվեց. Երևանի ավագանիում կլինեն «Իմ քայլը», ԲՀԿ-ն ու «Լույսը»

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկության արդյունքների ամփոփումը:


Այսպիսով, ընտրություններին հաղթանակ է տարել «Իմ քայլը» դաշինքը՝ 81,06 տոկոսը (294109 ընտրող)։ Երկրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 6,95 տոկոս արդյունքով (25219)։ Երրրոդ հորիոզոնականում «Լույս» դաշինքն է՝ 4,99 տոկոս արդյունքով (18112)։


ԿԸՀ-ից հայտնում են, որ թեև ոչ ոք այլևս չի հաղթահարել անցումային շեմն ավագանու կազմում ընգրկվելու համար (դաշինքների համար այն 8 տոկոս է, կուսակցությունների համար՝ 6 տոկոս), «Լույս» դաշինքն էլ կընդգրկվի  ավագանի, քանի որ, ըստ օրենքի, ավագանու կազմում պետք է ներկայացված լինեն առնվազն 3 քաղաքական ուժեր:


Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնը կստանձնի հոկտեմբերի 10-ին: