ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով` Լիլիթ Թադևոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր: Նախագահն մինչ այդ մյուս հրամանագրով դադարեցրել էր Թադևոսյանի՝ Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի դատավորի լիազորությունները: Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր: