ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները փաստահավաք առաքելությամբ Երեւան կգան. Հովհաննիսյան
ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները փաստահավաք առաքելությամբ Երեւան կգան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:
«ԵԽԽՎ մոնիթորինգային հանձնաժողովը, ՀՀ վերջին ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իրականացված մտքերի փոխանակության արդյունքում որոշում է կայացրել ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներին հնարավոր ամենակարճ ժամկետում գործուղել Հայաստան՝ փաստահավաք առաքելությամբ: Հանձնարարվել է նաեւ այցի արդյունքների մասին զեկուցել հանձնաժողովի առաջիկա նիստին»,- գրել է ԱԺ փոխխոսնակը:
Հայաստանին ԵԽԽՎ մոնիտորինգի տակ վերցնելու գործընթացը սկսել են ՀՀԿ-ական պատգամավերները: Մասնավորապես վերջերս ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովում տեղի ունեցած քննարկումներից, որին մասնակցել է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը, որոշում է կայացվել դիմել մոնիտորինգային հանձնաժողովին՝ «Հայաստանում իրավունքի գերակայության ապահովման, օրենսդիր եւ դատական իշխանությունների անկախության ապահովման, ինչպես նաեւ քաղաքական հետապնդումների կապակցությամբ» մոնիտորինգ անցկացնելու համար։