ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ`Ատոմ Ջանջուղազյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի առաջին տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից։ Որոշման համաձայն` Ատոմ Ջանջուղազյանը ազատվել է ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետի պաշտոնից: