Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր կայցելի Քիշնև: ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ արտգործնախարարը մասնակցելու է Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտաքին գործերի նախարարների 9-րդ հանդիպմանը: