18.11.2025
Ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է բացել Բաղանիսի ուղղությամբ
08.06.2017
Ադրբեջանական զինուժը ինտենսիվ կրակ է բացել Բաղանիսի ուղղությամբ

Ադրբեջանական զինուժը հերթական անգամ կրակ է բացել Հայաստանի Հանրապետության բնակավայրերի ուղղությամբ: VERELQ-ի հետ զրույցում Տավուշի մարզի Բաղանիս համայնքի գյուղապետ Նարեկ Սահակյանը տեղեկացրեց, որ Ադրբեջանը նախօրեին երեկոյան ինտենսիվ կերպով կրակել են Բաղանիսի ուղղությամբ: Կրակահերթը շարունակվել է գրեթե երկու ժամ: Բարեբախտաբար համայնքի բնակիչները չեն տուժել, իսկ կրակահերթի հետևանքով նյութական վնասների չափը ճշտվում է: «Գիշերը խաղաղ է անցել, հիմա էլ հանգիստ է»,- հավելեց նա: Նշենք, որ հակառակորդի զինուժը Բաղանիսի ուղղությամբ վերջին շրջանում հաճախակի է կրակ բացում: Այդպես, վերջինը եղել է մայիսի 31-ի երեկոյան: Բարեբախտաբար մարդկային զոհեր չեն եղել, բայց  հակառակորդի գնդակոծության հետեւանքով վնասվել էր Բաղանիսի 2 տուն՝ մեկի տանիքը, մյուսի՝ ջրհորդանը: