28.10.2026
Հայաստանն ապագայի դարպասն է. Արմեն Սարգսյան
prev Նախորդ նորություն

Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած հերթական անձին

Արտաշատի սահմանապահ ջոկատի ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած հերթական անձին: Վերջինիս մոտ փաստաթղթեր չեն հայտնաբերվել, բայց նախնական տվյալներով՝ սահմանախախտը Աֆղանստանի Իսլամական Հանրապետության քաղաքացի է:


Նշվում է, որ սահմանախախտը կյանքի լավագույն պայմանների փնտրտուքներով, առանց խոչընդոտների հատել է պակիստանա-աֆղանական, աֆղանա-իրանական, այնուհետ իրանա-թուրքական սահմանները և միայն Հայաստան մտնելու փորձի ժամանակ ձերբակալվել ռուս սահմանապահների կողմից:


Նա փոխանցվել է համապատասխան մարմիններին՝ միջադեպի հանգամանքները պարզելու համար:

Գևորգ Կոստանյանը հորդորեց կողմ քվեարկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` parliament.am
26.10.2026
Հայաստանը Ադրբեջանին է վերադարձրել Տավուշում հայտնաբերված Ադրբեջանի քաղաքացուն. ԱԱԾ