24.11.2024
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած հերթական անձին
prev Նախորդ նորություն

Գևորգ Կոստանյանը հորդորեց կողմ քվեարկել Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գևորգ Կոստանյանը չի բացառում, որ հաջորդ ընտրությունների ժամանակ ռեյտինգային ընտրական համակարգը վերականգնվի: Այս մասին նա հայտարարեց ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման ժամանակ:


Նրա խոսքով, ռեյտինգային ընտրակարգը մեր հանրության մեջ բավականին ընդունված ու պահանջված է եղել, հատկապես հեռավոր բնակավայրերում: Իսկ ահա համամասնական ընտրակարգն, առաջին հայացքից, չունի այդ ներկայացուցչականությունը: Բայց, ըստ Կոստանյանի, դրա առավելությունն այն է, որ այն երկրում խթանում է քաղաքական կուսակցական համակարգի կայացումը, քանի որ քաղաքացին ընտրում է կուսակցությանը.


«Որևէ մեկը չի ասում, որ ռեյտինգային համակարգը շատ վատ էր: Պարզապես այն կատարել է իր աշխատանքը: Եվ եթե քաղաքական նպատակահարմարությամբ ընտրվել է համամասնականը, ապա դա շատ կարևոր որոշում է»,- ընդգծեց Կոստանյանը:


Գևորգ Կոստանյանն իր գործընկերներին հորդորեց ընդունել Ընտրական օրենսգրքի բարեփոխումների փաթեթը, քանի որ այն ապահովելու է երկրում կայուն կուսակցական համակարգի ստեղծում:


«Առաջարկում եմ կողմ քվեարկել այս նախագծին: Իմ կարծիքով, այն երկրում կհանգեցնի կուսակցական կայուն համակարգի ստեղծմանը»,- հավելեց ՀՀԿ-ական Կոստանյանը: