ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի ընդունումը վտանգված է. Դանիել Իոաննիսյան
Ազգային ժողովում ՀՅԴ խմբացկության 2 պատգամավորների բացակայության պատճառով Ընտրական օրենսգրքի ընդունումը վտանգված է: Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետին առընթեր Ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար Դանիել Իոաննիսյանը:
«Դաշնակցական 2 պատգամավորների բացակայության պատճառով Ընտրական օրենսգրքի ընդունումը, մեղմ ասած, վտանգված է», - ասած է նրա գրառման մեջ:
Այսօր մեկնարկել Ազգային ժողովի արտահերթ նիստը, որտեղ քննարկվում է Ընտրական օրենսգրքի նախագիծը: Օրենսդրական փաթեթը քննարկվում է 24-ժամյա ռեժիմով: Նշենք, որ այս արտահերթ նիստը հրավիրվել է «Ծառուկյան» եւ ԵԼՔ խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ, քանի որ հոկտեմբերի 22-ի կառավարության հրավիրած արտահերթ նիստում նախագծի ընդունման համար բավարար կողմ քվեներ չեղան:
ՀՀԿ-ն այս անգամ եւս նախագծին կողմ չի քվեարկելու, իսկ դեմ կլինի, թե՝ ձեռնպահ, դա դեռ պարզ չէ:
Ըստ առաջարկի նոր օրենսգիրքը պետք է ընդունվի արագացված կարգով, որպեսզի դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններն անցնեն փոփոխված իրավական ակտով։
Հոկտեմբերի 22-ին մեկ անգամ արդեն ԱԺ-ն չընդունեց ԸՕ փոփոխություններն արագացված ռեժիմով քննարկելու նախաձեռնությունը: Այդ օրը նիստին մասնակցում էր 53 պատգամավոր, բայց ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունելու համար անհրաժեշտ է 63 պատգամավորի կողմ քվե, քանի որ սա համարվում է Սահմանադրական օրենք:
Հանրապետական պատգամավորները դժգոհում են, որ օրենսգրքի փոփոխությունը հապճեպ որոշում է։ Իսկ կառավարության ներկայացուցիչներն ՀՀԿ-ի պահվածքը որակեց սաբոտաժ: