24.11.2024
Պաշտոնատար անձիք առերևույթ առանձնապես խոշոր չափի շորթում են կատարել. ՔԿ
prev Նախորդ նորություն

Հրկիզել են ռուսական ռազմաբազայի հոսպիտալի պետի տեղակալի ավտոմեքենան

Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 26-ին Գյումրիում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով:


Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 12:50-ի սահմաններում, ՌԴ քաղաքացի, Գյումրի քաղաքի 8-րդ զինվորական թաղամասում բնակվող, 38-ամյա Մագոմեդ Մագոմեդովը ոստիկանության Մուշի բաժին հայտնել է, որ գիշերը հրկիզել են իր բնակության վայրի շենքի դիմաց կայանված, իրեն պատկանող Nissan Teana մակնիշի M 616 RR 05 RՍՏ համարանիշի ավտոմեքենան:


Ըստ աղբյուրի, Մագոմեդովը ոստիկաններին հայտնել է, որ հրկիզման հետևանքով իրեն պատճառվել է մոտ 3 մլն դրամի վնաս:


Ֆոտոլրագրողի տեղեկություններով, տուժածը ծառայում է Հայաստանում տեղակայված Ռուսաստանի Դաշնության N զորամասում, որպես զինվորական հոսպիտալի պետի տեղակալ: