20.04.2025
Տիգրան Բալայանը հեռանում է ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնից. նա դեսպան է նշանակվել Հաագայում
prev Նախորդ նորություն

ԱԻՆ, էներգետիկա ու տրանսպորտ. նախագահը երեք նախարար է նշանակել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրեր է ստորագրել երեք նոր նախարարներ նշանակելու մասին: ԱԻՆ-ը, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ու Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունները նոր ղեկավարներ ունեն:


“Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի. Ֆելիքս ՑՈԼԱԿՅԱՆԻՆ նշանակել արտակարգ իրավիճակների նախարար”, - ասված է նախագահի հրամանագրում:


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար է նշանակվել Հակոբ Արշակյանը:


Հրամանագրում ասվում է.


“Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.


Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար”:


Նախագահի մեկ այլ հրամանագրով Գարեգին Բաղրամյանը նշանակվել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար:


Հրամանագրում, մասնվորապես ասվում է.


“Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.


Գարեգին ԲԱՂՐԱՄՅԱՆԻՆ նշանակել էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար”:


 

Մամուլ. Գագիկ Ծառուկյանը Լուկաշենկոյի մոտից է հրահանգել  քվեարկել ՀՀԿ-ի հետ համերաշխ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար