25.11.2024
Բոլթոնը Հայաստանին խորհուրդ է տվել հրաժարվել «պատմական կաղապարներից»
prev Նախորդ նորություն

«Բերքահավաք» է. վարչապետին կներկայացվի 1 միլիոն դոլարի հետբերումների տեղեկանքները

Երկուշաբթի օրը Պետական վերահսկողության ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը վարչապետին կներկայացնի 1 միլիոն դոլարին համարժեք դրամի հետբերումների տեղեկանքները:


««Բերքահավաք» է տեղի ունենում: Մեր արած աշխատանքի արդյունքներն արդեն շոշափելի են և այս տարվա վերջին արդեն մենք կբերենք մի քանի անգամ ավել միլիոն դոլարի մուտքեր»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա:


Սանասարյանն ընդգծեց, որ ստուգումներ են կատարվում նաեւ բարձրագույն ուսումնական հաստատություններում: «Վերջացրել ենք Ագրարային համալսարանի ստուգումները: Նախկին ռեկտորը համաձայնվել է 350 մլն դրամի հետբերում անել պետբյուջե: Հիմա իրավապահների հետ հասկանում ենք դրանց ճանապարհը: ԵՊՀ-ի ստուգումներն առաջիկայում կվերջացնենք:


Լուրջ խախտումներ կան ԵՊՀ-ում ևս: Գումարի մասով վերջնական չափ չեմ կարող ասել, բայց նախանական տվյալներով երկու կամ ավելի անգամ գերազանցելու է Ագրարայինին: Դա վերջնական տվյալ չէ»,- ասաց Սանասարյանը: