25.04.2024
Հոկտեմբերի 27-ն է. իշխանությունը փոխվեց, ո՞ւմ մեղադրել, որ ոճրագործությունը բացահայտված չէ
prev Նախորդ նորություն

Յուրաքանչյուր ներդրողի ասում ենք՝ եկեք Հայաստան, գործեք, հարստացեք և հարստացրեք. Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «Ներդրումներ և առևտուր» համաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը մասնակցում են աշխարհի 20 երկրից Հայաստան ժամանած խորհրդարանների պատգամավորներ, նախարարներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ, առևտրի և արդյունաբերական պալատների նախագահներ, խոշոր ընկերությունների ղեկավար կազմի ներկայացուցիչներ:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է համաժողովին մասնակից գործարարների՝ մեր երկրում ներդրումներ անելու մտադրությունները:


«Ցավոք, ոչ հեռավոր անցյալում ոմանք հաճախ Հայաստանի հետ զուգահեռ օգտագործում էին կոռուպցիա, աղքատություն բառերը, ընդգծում էին ագրարային երկիր լինելու հանգամանքը: Ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական թավշյա հեղափոխությունից հետո մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանը լինի օրինական, աշխատանքի և բարձր տեխնոլոգիաների երկիր: Եվ այս ճանապարհին մեր ամենամեծ դաշնակիցը համարում ենք գործարարներին, ներդրողներին, որոնց ուզում ենք քաջալերել՝ ՀՀ-ում անելու նորանոր ներդրումներ: Մենք ցանկանում ենք Հայաստանի Հանրապետությունում քաջալերել աշխատանքը, հաջողությունը և յուրաքանչյուր ներդրողի ասում ենք՝ եկեք գործեք Հայաստանում, հարստացեք և հարստացրեք: Մենք հրավիրում ենք յուրաքանչյուր ներդրողի Հայաստան՝ հաջողություններ ունենալու և հաջողություններով ոգեշնչելու, ոգևորելու ուրիշներին»,- նշել է վարչապետի պաշտոնակատարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ այսօր մեր երկրում ներդրումների համար ստեղծվել են դրական պայմաններ, որովհետև Հայաստանում հաստատված է օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը:


«Հայաստանում հսկայական քաղաքական փոփոխություններ են տեղի ունեցել, փոխվել է իշխանությունը, կառավարաման համակարգը, մթնոլորտը, բայց ըստ էության, երկրում սեփականության վերաբաշխման ոչ մի դեպք մենք չունենք: Սա, կարծում եմ, մեր հեղափոխության հաջորդ կարևոր և բացառիկ արդյունքն է, որովհետև իսկապես այս փոփոխությունները չեն արվել հին բարքերի կրող անձանց նոր անձանցով փոխարինելու և բարքերը նույնը թողնելու համար: Մենք ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհում լինի բացառիկ երկիր՝ իր հեռանկարներով, մթնոլորտով, օրենքի առաջ բոլորի հավասարությունն ապահովելու ընդունակությամբ, ներդրումների անվտանգության երաշխիքներով, սեփական անձեռնմխելիության երաշխիքներով և իհարկե ստեղծագործականության մեծ մթնոլորտով և պոտենցիալով: Այս առումով, մենք իհարկե հույս ունենք, որ ներդրումներն էականորեն կավելանան Հայաստանում և դրա համար արդեն իսկ կան առաջին նախանշանները»,- նշել է Նիկոլ Փաշինյանը՝ տեղեկացնելով, որ մայիսից հետո արտադրության մեջ ներդրվող սարքավորումների ներկրման ծավալներն աճել են երկնիշ թվերով:


Վարչապետի պաշտոնակատարը նշել է, որ արտադրության համար անհրաժեշտ սարքավորումներ ներկրողների համար երկրում գործում են հատուկ ընթացակարգեր, ռեժիմներ, հարկային այլ համակարգ: «Մաքսատուրքերը, ավելացված արժեքի հարկը հետաձգվում է՝ պայմանով, որ այդ սարքավորումները կգործարկվեն և կստեղծվեն նոր աշխատատեղեր: Սա, իհարկե գործընկերության մեր պայմանն է և առաջարկը բոլոր ներդրողներին: Ընդհանրապես, ՀՀ-ում շատ կարևոր ենք համարում աշխատանքի խրախուսումը: Երկու օր առաջ Ազգային ժողովում ելույթի ընթացքում ասացի, որ գործարար հմտությունն առանձնահատուկ տաղանդ է և շնորհք: Ինչպես ամեն մարդ չի կարող նկարել այնպես, ինչպես նկարում են գեղանկաչության դասականները, նույն կերպ էլ ամեն մարդ չի կարող այնպես գործարարությամբ զբաղվել, ինչպես հաջողակ, առավել հաջողակ և մեծ հաջողությունների հասած գործարարները: Ուզում եմ խոստովանել, որ գիտակցում եմ, որ գործարարությունն իմ գործը չէ, առավել ևս վարչապետի կարգավիճակում: Ընդհանրապես համարում եմ, որ աղետ է այն երևույթը, երբ որևէ երկրում պետության ղեկավարը զբաղվում է գործարարությամբ, ներգրավված է բիզնես շահերի մեջ: Կարծում եմ, որ դա իսկապես ամենաառաջին նախապայմանն է բիզնես միջավայրը խաթարելու համար: Այնպես որ, բոլորիդ համար ունեմ լավ լուր, ես ընդհանրապես ձեր մրցակիցների թվում չկամ, սա ամենակարևոր նախապայմանն է, որ դուք ազատ և լիարժեք կարողանաք Հայաստանում իրացնել ձեր գործարար տաղանդը: Այստեղ ներկա գործարարությամբ զբաղվողների կենսագրությունն ապացուցել է, որ գործարար տաղանդ ունեցող մարդիկ եք, և մենք ձեզ հրավիրում ենք ձեր տաղանդը ներդնելու Նոր Հայաստանի նոր տնտեսության կառուցման գործում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Եռօրյա համաժողովի մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ մեր երկրի բիզնես և ներդրումային միջավայրին, քննարկել Հայաստանում ներդրումներ կատարելու հեռանկարներին վերաբերող հարցեր: Պատվիրակներն այցելելու են տարբեր ձեռնարկություններ, ծանոթանալու են Հայաստանում ներդրումներ կատարելու իրավական ու տնտեսական առանձնահատկություններին:

Այնուհետև Նիկոլ Փաշինյանն աշխատանքային ընթրիք է ունեցել Հայաստանի գործարարների և արդյունաբերողների միության նախագահության անդամների հետ: Քննարկվել են երկրում ներդրումային միջավայրի բարելավմանը, օրենսդրական կարգավորումներին, հարկային ոլորտում բարեփոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին վերաբերող տարբեր հարցեր: Զրուցակիցները ներդրումային միջավայրի առողջացման առումով ընդգծել են կառավարության կողմից կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող քայլերի կարևորությունը և շեշտել, որ դրանից առավելապես շահելու է բիզնես հանրությունը, այդ թվում՝ ՓՄՁ սուբյեկտները: Անդրադարձ է կատարվել նաև կառավարության և բիզնեսի միջև արդյունավետ երկխոսության ու հետադարձ կապի ապահովմանն ուղղված հարցերի:

Փաշինյանը հետևողականորեն ավիրում է այն, ինչ ստեղծվել է տասնամյակներով. Վիգեն Սարգսյան
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին
19.04.2024
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը հերթական մեղադրանքներն է հնչեցրել Ֆրանսիայի հասցեին

alexistogel

alexistogel

alexistogel

link alexistogel

alexistogel rtp

link alexistogel

situs alexistogel

alexistogel

alexistogel gacor

alexistogel rtp

alexistogel macau

alexistogel

link alternatif alexistogel

alexistogel

bandar alexistogel

situs alexistogel

bandar alexistogel

alexistogel terpercaya

alexistogel gacor

alexistogel terpercaya

alexistogel

alexistogel

alexistogel

situs alexistogel

alexistogel toto

alexistogel

alexistogel togel slot

slot gacor alexistogel

alexistogel gampang menang

alexistogel online

alexistogel

alexistogel 4d

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

alexistogel

agen togel online