24.11.2024
Մանվել Գրիգորյանը 10.5 մլն դոլար արժողությամբ տարածք է նվիրաբերում պետությանը
prev Նախորդ նորություն

ՀՀԿ-ն չի բացառում, որ կարող է ընդհանրապես ԱԺ չանցնեն

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ չի քննարկել, թե ինչ ցուցակով է գնալու արտահերթ խորհրդարանական ընտրությունների: Այս մասին ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:


Նրա խոսքով, այն անունները, որոնք պարբերաբար հայտնվում են մամուլում որպես նախընտրական ցուցակն առաջնորդող գործիչներ, ոչ այլ ինչ են, քան լրագրողների հորինվածք: Նա նաև հրաժարվեց պատասխանել հարցին, թե հնարավոր համարում է, արդյոք, որ ցուցակը գլխավորի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը.


«Երբ համապատասխան որոշումը կայացվի, մենք այդ մասին տեղյակ կպահենք: Բայց այսօր արդեն վստահաբար կարելի է ասել, որ ցուցկը կլինի բացառապես քաղաքական»,- շեշտեց նա:


Բաղդասարյանն ընդգծեց, որ ՀՀԿ-ն հանդես կգա «ռադիկալ-կառուցողական» ընդդիմադիր ուժի դիրքերից և ցուցակն էլ կլինի դրան համապատասխան: Խոսելով այն մասին, թե ինչ մասնակցություն է ակնկալում ՀՀԿ-ն ընտրությունների արդյունքներով, Վահրամ Բաղդասարյանը  նշեց, որ ամեն ինչ կախված կլինի քվեարկության արդյունքներից՝ չբացառելով, որ Հանրապետականը հնարավոր է ընդհանրապես ԱԺ չանցնի: