24.11.2024
Անտեսում են ԱՄՆ-ին. Հնդկաստանն ու Չինաստանը չեն հրաժարվում իրանական նավթից
prev Նախորդ նորություն

Հայաստանն ինքնուրույն պետք է որոշի իր ներքին ու արտաքին քաղաքականությունը. Սվիտալսկի

Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Եվրամիությունն ունի շատ պարզ ու հստակ մոտեցում՝ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին։


«Երեկ համանախագահները Հայաստանում ունեցել են տարբեր հանդիպումներ և մենք շատ ենք գնահատում իրենց ջանքերը։ Եվրամիության համար ակնհայտ է, որ հակամարտության լուծումը պետք է գտնվի հենց կողմերի միջև քննարկումներով։ Մինսկի խմբի համանախագահներն այստեղ միջնորդներ են, բայց ոչ ոք չի կարող պարտադրել ինչ-որ բան կողմերին, քանի որ դա իրենք ինքնուրույն պետք է կարողնան մշակել», - ասաց Սվիտալսկին՝ Aysor.am-ի թղթակցի խնդրանքով անդրադառնալով ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությանն, ըստ որի, «ԼՂ հակամարտության ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշակի մասի վերադարձ»։


«Մենք լավատեսությունը չենք կորցնում ու հուսով ենք, որ մի օր կհասնենք նման իրավիճակի», - ամփոփեց Պյոտր Սվիտալսկին։


Նրա խոսքով, Հայաստանն ինքնիշխան պետություն է ու հայերը պետք է ազատ լինեն որոշելու իրենց ներքին ու արտաքին քաղաքականությունը:


«Իհարկե, մենք փորձում ենք հետևել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, դա մեր աշխատանքն է։ Ինչ վերաբերում է ներքին ու արտաքին քաղաքականությանը, Հայաստանն այն ինքնուրույն պետք է որոշի։ Հայաստանն ինքնիշխան պետություն է ու հայերը պետք է ազատ լինեն ընտրելու իրենց ներքին ու արտաքին քաղաքականությունը», - ասաց Սվիտալսկին՝ մեկնաբանելով ՀՀ-ԱՄՆ և ՀՀ-ՌԴ հարաբերությունները:


«Մենք ուրախ ենք, որ Հայաստան-ԵՄ հարաբերություններն ունեն իրենց անկախ կարգավիճակը և չէինք ցանկանա, որ դրանք դիտարկվեն Հայաստանի և այլ երկրների միջև եղած հարաբերությունների տեսանկյունից», - նշեց նա: