18.04.2025
Հեղափոխությունը և տնտեսությունը. թավիշը սպառվում է, գալիս է իրականության ժամանակը
prev Նախորդ նորություն

Մոսկվայում հանդիպել են Էդուարդ Շարմազանովը և Սերգեյ Նևերովը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Մոսկվայում ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստի շրջանակում հոկտեմբերի 30-ին հանդիպել է ՌԴ ԴԺ Պետական դումայի «Եդինայա Ռոսիա» կուսակցության խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը:


Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ռուսական խորհրդարանական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր, անդրադարձ է կատարվել խորհրդարանական պատվիրակությունների սերտ համագործակցությանը ՀԱՊԿ, ԱՊՀ և ԵԱՀԿ ԽՎ-ներում, ինչպես նաև փոխգործակցությանը միջխորհրդարանական խմբակցությունների մակարդակով:


Էդուարդ Շարմազանովը և Սերգեյ Նևերովը, անդրադառնալով կուսակցությունների փոխգործակցությանը, այդ թվում նաև կարևորել են ՀՀԿ-ի և «Եդինայա Ռոսիա» կուսակցության միջև խորհրդարանական և կուսակցական կապերի զարգացումն ու ամրապնդումը՝ հավաստիացնելով, որ պատրաստ են ջանքեր գործադրել այդ ուղղությամբ:

Չափազանց կարևոր է Հայաստանում ռազմական էլիտա ձևավորելը. Դավիթ Տոնոյան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար