20.04.2025
Սուրիկ Խաչատրյանն իր առանձնատունը կառուցել է առանց շինթույլտվության. քրգործ է հարուցվել
prev Նախորդ նորություն

ԲՀԿ-ն վարչապետի թեկնածու չի առաջադրի, այլ թեկնածուի չի աջակցի. համաձայնագիր է ստորագրվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՀՀ ԱԺ "Ծառուկյան" խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի միջեւ հանդիպման արդյունքով համաձայնագիր է ստորագրվել, րի տեքստը հրապարակել է ՀՀ վարչապետի խոսնակ Արման Եղոյանը:


Ըստ համաձայնագրի, արտահերթ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն այս տարվա դեկտեմբեր ամսվա ընթացքում: ԲՀԿ-ն պարտավորվել է թեկնածու չառաջադրել եւ այլ ուժի թեկնածուի չաջակցել, ինչպես նաեւ չի մասնակցելու ԱԺ-ի 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրելու որեւէ նախաձեռնության:



Հիշեցնենք, քիչ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ ստորագրել են հուշագիր՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:


 


 

Քո կողքն եմ եղել, քո կողքը լինելու եմ. Գագիկ Ծառուկյանը` Նիկոլ Փաշինյանին
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար