2.07.2025
ԼՂՀ օմբուդսմենը ադրբեջանական ագրեսիայի, վայրագությունների մասին նոր զեկույց կհրապարակի
02.11.2016
ԼՂՀ օմբուդսմենը ադրբեջանական ագրեսիայի, վայրագությունների մասին նոր զեկույց կհրապարակի

Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ադրբեջանցիների կողմից հայկական կողմի զինվորներին խոշտանգելու վերաբերյալ նոր փաստեր է հավաքել և ներկայացրել միջազգային կառույցներ։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Ադրբեջանի ոճրագործությունների, խաղաղ բնակիչների և զոհված զինվորների մարմինների խեղումների կապակցությամբ ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած փաստերի վերաբերյալ միջազգային կառույցների կողմից ոչ մի ֆորմալ արձագանք չի եղել։ «Նշեմ, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության և պաշտպանության բանակի զինվորների նկատմամբ 2016 թ. ապրիլի 2-5-ն ընկած ժամանակահատվածում կատարված դաժանությունների մասին ԼՂՀ օմբուդսմենի միջանկյալ զեկույցը հրապարակվել է «Մարդու իրավունքն երի միջազգային ֆեդերացիայի (FidH)» և «Օմբուդսմենի եվրոպական ինստիտուտի (EOI)» պաշտոնական կայքէջերում»,- ասել է Ռուբեն Մելիքյանը։ ԼՂՀ ՄԻՊ-ի խոսքով՝ ադրբեջանական ագրեսիայի, վայրագությունների մասին առաջիկայում ԼՂՀ օմբուդսմենի կողմից կհրապարակվի նոր զեկույց և կներկայացվի միջազգային կառույցներին: