ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը քննարկման փուլում է. ԱԳՆ
ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը քննարկման փուլում է: Այս մասին հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը ի պատասխան «Կոմերսանտ»-ի հրապարակման:
Հիշեցնենք, նախօրեին ռուսական առաջատար լրատվամիջոցներից մեկը գրել էր, որ ՀԱՊԿ-ում արդեն որոշել են, թե ով է փոխարինելու Յուրի Խաչատուրովին, ով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվեց նոյեմբերի 2-ին: Ըստ Կոմերսանտի՝ Հայաստանը կորցրել է այս պաշտոնը և այն կանցնի Բելառուսին՝Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասին:
Աննա Նաղդալյանի խոսքով, ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը գտնվում է խորհրդատվությունների փուլում: Ըստ նրա, այդ քննարկումները փակ են և հրապարակային դաշտից դուրս են.
«Հարգելով այդ սկզբունքը՝ հավելյալ տեղեկություն չեմ կարող տրամադրել, որպեսզի չվնասենք այդ քննարկումները: Հայաստանի համար առաջնային կարևորություն ունի քարտուղարության արդյունավետ գործունեությունը և հենց դրան են ուղղված մեր ջանքերը», - հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը: