2.07.2025
Փորձագետ. Քլինթոնը բալանսավորված քաղաքականություն է վարելու ղարաբաղյան հարցում
03.11.2016
Փորձագետ. Քլինթոնը բալանսավորված քաղաքականություն է վարելու ղարաբաղյան հարցում

ԱՄՆ–ի նոր վարչակազմի քաղաքականությունը Հարավային Կովկասում կախված է լինելու մի շարք հանգամանքներից։ Այդ մասին Trend–ին հայտարարել է Strategic Outlook թուրքական վելուծական կենտրոնի փոխնախագահ, փորձագետ Մեհմետ Ֆաթիհ Օզտարսուն։ Նրա խոսքով, ԱՄՆ–ի քաղաքական ուղենիշն ընտրություններից հետո կախված է լինելու մի շարք հանգամանքներից`թեկնածուների կապերից հայկական սփյուռքի հետ, նրանց տնտեսական և քաղաքական կապերից ու նախընտրություններից Հարավային Կովկասի հարցում։ Հիլարի Քլինթոնը հայ–թուրքական կապերը դիտարկելու է Անկարայի կարևորությունից ելնելով։ Փորձագետը նշել է, որ Ադրբեջանը կարևոր երկրի է Քլինթոնի համար ու նա բալանսավորված քաղաքականություն է վարելու ղարաբաղյան հարցում, որպեսզի չառաջացնի Բաքվի բացասական արձագանքը։ Նրա խոսքով, ԱՄՆ–ի քաղաքականությունը Կովկասում պայմանավորված է լինելու նաև Վաշինգտոնի ու Մոսկվայի հարաբերություններով։ Փորձագետը հավելել է, որ Դոնալդ Թրամփն ,ի տարբերություն Քլինթոնի, վարելու է պրագմատիկ քաղաքականություն ու կարող է Կովկասում գործել ՌԴ–ի շահերին հակառակ։