23.11.2024
 Կաշառք` թոշակի դիմաց. կան բերման ենթարկված պաշտոնատար անձիք
prev Նախորդ նորություն

Գյումրիում ռուս զինծառայողին սպանածը դատապարտվեց 22 տարի ազատազրկման

Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի զինծառայող 21-ամյա Դմիտրի Յալպաևի սպանության գործով մեղադրյալ 22-ամյա Արման Ջանջուղազյանը հոկտեմբերի 31-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով դատապարտվել է 22 տարվա ազատազրկման:


Հիշեցնենք, սպանությունը տեղի էր ունեցել 2017-ի ապրիլի 22-ին։ 21-ամյա Դմիտրի Յալպաևի դին իրավապահները հայտնաբերել էին կտրած-ծակած մարմնական վնասվածքներով։


Aysor-ը հիշեցնում է. նախաքննական մարմինը տեղեկացրել էր, որ Արման Ջանջուղազյանն ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ։ Մասնավորապես, նշվել էր, որ զինվորական ծառայության ընթացքում՝ 2016 թվականի նոյեմբերին, մի քանի անգամ կատարել է ինքնախեղում, նեղ մասնագիտական հետազոտման նպատակով տեղափոխվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային հոսպիտալի հոգեբուժական բաժանմունք: Պաշտպանության նախարարի հրամանով 2017 թվականի մարտին նա զորացրվել էր:


Դատական նիստերի ընթացքում Ջանջուղազյանը հայտարարել է, որ ինքը առողջ է, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ չունի։


Դատարանի վճռով 20 տարվա ազատազրկման նա դատապարտվել է սպանության համար, իսկ 2 տարվա ազատազրկման՝ սառը ապօրինի զենք պահելու համար։


Ջանջուղազյանն իրեն հայտարարել էր իսլամի հետևորդ, սակայն դատարանում այդ մասով հրաժարվել է ցուցմունքներ տալ։