23.11.2024
ՀՀ-ում արևային վահանակների արտադրությունն աճել է 10.2 անգամ
prev Նախորդ նորություն

ՀԱՊԿ-ն Հայաստանի համար կարևոր է առաջին հերթին ՌԴ-ի հետ կապերի սերտացման առումով

ՀԱՊԿ-ում արդեն որոշել են, թե ով է փոխարինելու Յուրի Խաչատուրովին: Ըստ Կոմերսանտի աղբյուրների` Հայաստանը կորցրել է այս պաշտոնը:


Նշվում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը:


ՀԱՊԿ-ն ՀՀ-ի համար կարևոր է առաջին հերթին ՌԴ-ի հետ միասնական ռազմա-քաղաքական դաշինքի մեջ գտնվելու տեսանկյունից: Հայկական կողմի համար ՀԱՊԿ-ում գտնվելը թույլ է տալիս ներքին գներով զենք գնել ու դրանով ամրապնդել սեփական զինված ուժերի մարտունակությունը:


ՀԱՊԿ-ն այն հարթակն է, որի շրջանակներում ՀՀ-ի զինված ուժերն անցկացնում են համատեղ զորավարժություններ անդամ-երկրների հետ, փորձի փոխանակում է տեղի ունենում տարբեր ուժային կառույցների հետ, ինչպես նաև դա քաղաքական հայտարարություններ անելու հարթակ է` Արցախի վերաբերյալ հակահայկական բանաձևերի անցկացումը թույլ չտալու համար:


Ինչպես հայտնի է, ՀԱՊԿ-ի անդամ մի շարք երկրներ, առաջին հերթին Բելառուսն ու թյուրքախոս Ղազախստանն Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցներ են` թե՛ տնտեսական, թե՛ էներգետիկ, թե՛ ռազմա-տեխնիկական համագործակցության առումով: ՀՀ-ն, գտնվելով ՀԱՊԿ-ում և ունենալով վետոյի իրավունք, թույլ չի տալու Ադրբեջանին՝ Բաքվի կողմից նման ցանկության դեպքում, անդամակցել այդ կառույցին:


ՀՀ-ն պետք է առաջին հերթին սերտացնի ռազմա-տեխնիկական կապերը Մոսկվայի հետ` դրան զուգահեռ կառուցելով սեփական ռազմաարդյունաբերական համալիրը:

Պատերազմական իրավիճակում ու թուրք-ադրբեջանական տանդեմի շրջափակման մեջ գտնվող երկիրը պետք է ռազմական առումով լինի հնարավորինս ինքնաբավ, որպեսզի խուսափի երրորդ երկրներից ռազմական ներկրումներից, որոնք լրացուցիչ լծակ են պետության վրա ազդելու համար: Բացի այդ, ռազմական ներկրումները բարդ լոգիստիկայի պարագայում կարող են պատերազմի ընթացքում խոչընդոտներ առաջացնել` անհրաժեշտ զինամթերքն օպերատիվ կերպով ռազմաճակատ տեղափոխելու համար:


ՀԱՊԿ-ի քարտուղարի հնարավոր փոփոխությունը չպետք է դիտարկվի, որպես ՀՀ-ի դիվանագիտական պարտություն. ՀՀ-ն շարունակում է անդամակցել այդ կառույցին` դրանից բխող բոլոր դիվիդենտներից օգտվելով: