24.11.2024
Ռոբերտ Քոչարյանի մերձավորը գնել է Panorama.am-ի բաժնեմասի 49 տոկոսը
prev Նախորդ նորություն

Սահմանի Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը տարածքներ չեն գրավել. Տոնոյան

Հայաստանի ու Ադրբեջանի սահմանի Նախիջևանի հատվածում Ադրբեջանի զինված ուժերը տարածքներ չեն գրավել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ խոսքը միջդիրքային տարածության մասին է, որը կրճատվել է։


«Նախիջևանի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը ոչ մի տարածք չեն գրավել։ Դա եղել է միջդիրքային տարածություն, որը կրճատվել է, ընդ որում՝ Նախիջևանի տարածքում, որտեղ ՀՀ զինված ուժերը երբևէ վերահսկողություն չեն իրականացրել»,- նշել է Տոնոյանը։


Նա նաև հավաստիացրել է, որ հայկական կողմը դրա հետևանքները չեզոքացնելու համար համապատասխան գործողություններ է իրականացրել, նաև դիրքային բարելավումներ իրականացրել, ընդ որում՝  ոչ պարտադիր ՀՀ տարածքում:


Տոնոյանը նաև նշել է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հաստատված օպերատիվ կապը գործում է անխափան, դրա համար նշանակված են համապատասխան պաշտոնյաներ թե՛ ՀՀ-ում, թե՛ Ադրբեջանում.


«Կապն իրականացվում է այդ պաշտոնյաների միջոցով։ Տեղեկություններն այդ պաշտոնյաները ստանում են զինված ուժերից։ Մինչ այժմ այդ կապը գործում է անխափան»,- նշել է նա: Բացի այդ, նախարարի պաշտոնակատարը տեղեկացրել է, որ հայկական կողմը բարձրաձայնում է նաև անմիջական հրամանատարների միջև օպերատիվ կապի ստեղծման հարցը, որը դիտվում է որպես պատահարների նվազեցման միջոց:


«Համանախագահների մոտ բարձրացնում ենք այս հարցը»,- շեշտել է նա: