25.11.2024
Որպեսզի չգա օր, երբ Փաշինյանը կասի՝ ես սխալ էի, նա ճիշտ էր. Դեմկուսի պահանջը
prev Նախորդ նորություն

Ծեծկռտուք Գյումրու ռուսական բազայի զինծառայողների միջև

Ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում նոյեմբերի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:


Աղբյուրի համաձայն, ժամը 03։00-ի սահմաններում Ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մազմանյան փողոցի տներից մեկի մոտ 2 քաղաքացի բարձրաձայն հայհոյում, վիճաբանում և հարվածներ են հասցնում մեկմեկու։ Նշված վայր են ժամանում Կումայրիի ոստիկանության օպերատիվ խումբը։

Պարզվում է, որ նշված փողոցի տներից մեկի առաջին հարկում վիճաբանում են Գյումրիում տեղակայված Ռուսաստանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի հրետանային դիվիզիոնի 2-րդ մարտկոցի հեռախոսավար, շարքային, 21-ամյա Վլադիսլավ Ռոմադինը և նույն ռազմաբազայի վարորդ՝ շարքային, 20-ամյա Դմիտրի Կրասնինը։