Գևորգ Աճեմյանը դուրս է գալիս ՔՊ-ից․ ֆեյբուքյան լայվով կմանրամասնի՝ ինչու
ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը հայտարարել է, որ դուրս է գալիս “Քաղաքացիական Պայմանագիր” կուսակցությունից։
«Սիրելի ընկերներ, “Քաղաքացիական Պայմանագիր” կուսակցությունից դուրս գալու դիմում եմ գրել։ Իսկ թե ինչու, երեկոյան ժամը 20։00-ին ֆեյբուքյան լայվով կմանրամասնեմ», - ասված է նրա Facebook-յան էջում տեղադրված գրառման մեջ։
Հիշեցնենք, որ Գևորգ Աճեմյանն այս տարվաա հուլիսին հրաժարական տվեց ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարրի պաշտոնից։ Դա տեղի ունեցավ «Աշտարակ կաթի» շուրջ ստեղծված սկանդալային հրապարակումից հետո։
Հիշեցնենք, որ մամուլում և սոցիալական ցանցերում վերջերս տեղեկություն հայտնվեց, որ Գևորգ Աճեմյանը հարում է Կյանքի խոսք աղանդին։ Նա հաստատեց այս ինֆորմացիան, ինչը սոցիալական ցանցերում բուռն քննարկման առիթ դարձավ։ Գևորգ Աճեմյանը սոցիալական ցանցում նաև վիրավորական էր արտահայտվել ՀՀ 1–ին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի հասցեին։