27.11.2024
Եվսեև. Եթե ռազմական սպառնալիք լինի ՌԴ-ն գործի կդնի ՀՀ տարածքում գտնվող համատեղ զորախումբը
prev Նախորդ նորություն

Մի վաճառեք ձեր ձայնը․ ԵՄ դեսպան Սվիտալսկին՝ ՀՀ քաղաքացիներին

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին հայտարարել է, որ այս ընտրություններին բոլորի նպատակն է, որ հայաստանցիների քվեները տեղ հասնեն, ոչ մեկի քվեն չգողացվի։ Այս մասին նոյեմբերի 14֊ին, Կառավարությունում լրագրողների հետ հանդիպմանն ասաց։


Նա հայտարարել է, որ այս ընտրությունները պետք է լինեն լավագույնը Հայաստանում, եւ կոչ արել քաղաքացիներին չվաճռել ձայնը։ «Մի վաճառեք ձեր ձայնը, երբ ձեզ նման առաջարկ կանեն, բարձրաձայնեք դրանց մասին, թույլ մի տվեք, որ ձեզ վրա վարչական ռեսուրս կիրառվի»,- ասաց Պյոտր Սվիտալսկին։


Նշենք, որ այսօր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, Հայաստանում Գերմանիայի դեսպանը, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանը, ՀՀ-ում Շվեդիայի դեսպանության գործերի հավատարմատարը ու ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը ստորագրեցին փաստաթուղթ՝ պաշտոնապես հայտարարելով ՄԱԶԾ-ի կողմից իրականացվելիք ընտրական գործընթացների աջակցության ծրագրի մեկնարկը:


«Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագիրը միտված է օժանդակել Հայաստանի իշխանություններին՝ անցկացնել վստահելի ու թափանցիկ ընտրություններ, ինչպես նաև ամրապնդել Հայաստանի ընտրական մարմինների կարողությունները:


Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ կառավարության, ԵՄ-ի, Գերմանիայի, Միացյալ Թագավորության և Շվեդիայի կողմից՝ համապատասխանաբար 0,7 միլիոն դոլար, 1,5 միլիոն եվրո, 0,7 միլիոն եվրո, 0,5 միլիոն ֆունտ ստերլինգ և 1,5 միլիոն շվեդական կրոն դրամական օժանդակությամբ: