Սյունիք, ես գալիս եմ. ՃՈ պետի տեղակալը՝ պատգամավորի թեկնածու
Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արմեն Խաչատրյանը կմասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նա ռեյտինգային ընտրակարգով «Իմ քայլը» դաշինքի կողմից կառաջադրվի թիվ 12 ընտրատարածքում՝ Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր:
«Դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սպասելիքները մեծ են, և դրանք կյանքի կոչելու համար պետք է միավորել մեր ներուժը:
Վստահ եմ, որ ստանձնելով ավելի լայն լիազորություններ՝ կկարողանամ առավել արդյունավետ կերպով ի սպաս դնել ժողովրդին Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում բազմամյա ծառայությանս փորձն ու գիտելիքները: Այս հաստատ համոզմամբ է պայմանավորված որոշումս՝ առաջադրվելու պատգամավորության թեկնածու թիվ 12 ընտրական տարածքում (Սյունիքի և Վայոց Ձորի մարզեր) «Իմ քայլը» դաշինքի կողմից:
Ձեր աջակցությունն ինձ համար կարևոր է, քանզի միասին կարող ենք լուծում տալ այսօր անլուծելի թվացող բազնաթիվ խնդիրներին՝ հաստատուն ապագա կառուցելով մեր հայրենիքի համար»,- Facebook-ի իր էջում գրել է Խաչատրյանը: