ԵՄ շուկա շատ ավելի դժվար է մուտք գործել, քան ԵԱՏՄ. Պյոտր Սվիտալսկի
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին դրական է գնահատել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության գործունեությունը՝ նշելով, որ մի շարք նախաձեռնություններ են իրականացվել ՀՀ-ում բիզնես միջավայրը բարելավելու համար: Նրա խոսքով, ասածը վերաբերում է նաև մաքսային և հարկային մարմիններին:
Նրա խոսքով, պետությունները մրցակցում են իրար հետ ներդրումներ ներգրավելու համար, եւ միայն շատ ակտիվ մասնակցության եւ քաղաքականության միջոցով կարելի է ավելի շատ եվրոպական ներդրումներ բերել Հայաստան։
«Մենք խրախուսում ենք՝ հայկական կառավարությանը լինել ավելի ակտիվ՝ օտարերկրյա կապիտալ ներգրավվելու գործում», - սեպտեմբերի 15-ին ասել է նա և հավելել, որ եվրոպական շատ բիզնես ընկերություններից դրական կարծիքներ է լսում: Դեսպանը սա ճիշտ ուղղություն է համարում, բայց նաև անհրաժեշտություն է գտնել այլ հնարավորություններ։
«Կարծում եմ` միջոցառումները, որոնք ուղղված են պետաիրավական համակարգի անկախության, կոռուպցիայի դեմ պայքարին, շատ կարևոր են: Պետություններն, ազգերը մրցակցում են իրար հետ ներդրումներ ներգրավելու համար և միայն շատ ակտիվ մասնակցությունն ու քաղաքականությունը կարող է ավելի շատ եվրոպական ներդրումներ բերել Հայաստան», - ասաց Սվիտալսկին՝ ընդգծելով, որ իրենք հույս ունեն, որ Հայաստանում խաղաղություն կլինի, քանի որ բիզնեսը սիրում է խաղաղություն և կայունություն:
ԵՄ-ն Հայաստանի ամենամեծ արտահանման շուկան է, սա շատ նշանակալի է, քանի որ ԵՄ շուկա շատ ավելի դժվար է մուտք գործել, քան ԵԱՏՄ շուկա։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 15-ին, «Եվրոպան Հայաստանում էքսպո» ցուցահանդեսի ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Այնուհետեւ ելույթ ունենանլով «Եվրոպան Հայաստանում էքսպո» ցուցահանդեսի ժամանակ նա հայտարարել է, որ Եվրամիությունն առեւտրի ոլորտում Հայաստանի հիմնական գործընկերներից մեկն է, եւ մենք մշտապես կարեւորում ենք անդամ երկրների եւ Հայաստանի միջեւ արդյունավետ առեւտրային համագործակցությունը: «Այս միջոցառումը միտված է նրան, որ ինչպես եվրոպական երկրները, այնպես էլ Հայաստանը շահեն դրանից։ Ես շնորհավորում եմ հայկական բիզնեսին, որ կարողանում են մուտք գործել ԵՄ շուկա եւ շահույթ ստանալ դրանից։ Մենք փորձում ենք օժանդակել դրան»,- ընդգծեց նա:
Սվիտալսկին նկատեց, որ ԵՄ-ի հետ առեւտուր իրականացնելիս Հայաստանը հաջողությամբ օգտվում է ԵՄ Արտոնությունների ընդհանրացված համակարգից (GSP+) եւ շուրջ 6300 հայկական ապրանք ազատ մուտք ունի ԵՄ շուկա՝ առանց մաքսատուրքի. «Առեւտրի ցուցահանդեսի նպատակն է խթանել Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը, ուսումնասիրել ներդրումների առավելությունները եւ եվրոպական ու հայկական արտադրողներին ու ծառայություններ մատուցողներին ընձեռել ներմուծման եւ արտահանման նոր հնարավորություններ»:
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երեւանում մեկնարկել է «Եվրոպան Հայաստանում էքսպո» բազմաոլորտային առեւտրի եւ ներդրման առաջին ցուցահանդես՝ Հայաստանում ԵՄ ընկերությունների համար: Սա առաջին ցուցահանդեսն է Հայաստանում՝ նվիրված բացառապես եվրոպական եւ հայկական ընկերությունների միջեւ առեւտրական կապերի խթանմանն ու զարգացմանը: Այն կազմակերպել է Հայաստանում ԵՄ պատվիրակությունը՝ Եվրոպական բիզնես ասոցիացիայի ու Հայաստանում գործող ԵՄ առեւտրաարդյունաբերական պալատների հետ համատեղ:
«Եվրոպան Հայաստանում էքսպո» ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա ԵՄ-Հայաստան-Իրան բիզնես ֆորում՝ կազմակերպված Հայասատնի զարգացման հիմնադրամի կողմից: Այն համախմբում է ԵՄ-ի, Հայաստանի, Իրանի եւ տարածաշրջանի մյուս երկրների մասնակիցներին: Քննարկման առանցքում է Մեղրիի ազատ տնտեսական գոտու ստեղծումն ու հայ-իրանական սահմանի սահմանի կառավարումը: