Նոր բացահայտումներ՝ կապված Մանվել Գրիգորյանի ընտանիքի հետ. հայտնում է Սանասարյանը
Էջմիածնի նախկին քաաղքապետ Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամները բժշկական ապահովագրություն են ստացել քաղաքապետարանի միջոցների հաշվին: Այս մասին 100-յա պաշտոնավարմանը նվիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Նա նաշել է, որ այդ բացահայտումները տեղի են ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իր ուսումնասիրությունների արդյունքում: Նա տեղեկացրել է նոր բացահայտումների մասին: Այդ ընտանիքի հետ փոխկապակցված անձինք մրցույթներ են շահել, որոնց ծրարներն անգամ չեն բացվել, ասել է նա: «Մենք ենք բացել ծրարը, բայց իրենք տենդերն իրականացրել են: Տենդերները հիմանակնում շահել են Գրիգորյանների ընտանիքին փոխկապակցված անձինք»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: