Քոչարյանը չի հրամայել ոստիկաններին մարտի 1-ին ներխուժել Ազատության հրապարակ. փաստաբան

430

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը կարծում է, որ երկրորդ նախագահի նկատմամաբ «Մարտի 1»-ի գործի շրջանակում ստորագրությունը որպես երկրից չհեռանալաու խափանման միջոց ընտրելը, օրինական չէ:


«Այս պահին կա ստորագրություն չհեռանալու մասին: Սակայն կարծում ենք, որ այս որոշումը՝ ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելը, օրինական չէ: Բայց այս պահին չենք կարող որոշման որեւէ դրույթ մեկնաբանել, որովհետեւ դեռ չենք ստացել որոշումը»,- հայտարարեց Արամ Օրբելյանը՝ Ռոբերտ Քոչարյանի համար ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու, Քոչարյանի՝ երկրից բացակայելու ու չբացակայելու վերաբերյալ ասուլիսի ժամանակ: Նա շեշտում է, որ Քոչարյանն ի սկզբանե այլ երկիր գնալու, տեղաշարժվելու սահմանափակումներ չուներ՝ նշելով, որ նման պրակտիկա եղել է նաեւ նախկինում՝ վկաների վերաբերյալ:


Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանը չի կարող երկիրց հեռանալ, քանի որ նրա անձնագիրը վարույթն իրականացնող ՀՔԾ-ում է: Այս տեղեկատվությունը հաստատեց նաեւ փաստաբանը: «Ռոբերտ Քոչարյանի անձնագիրը վարույթն իրականացնող մարմնում է», - հաստատեց նա:


Հարցին՝ անձնագրերն ի սկզբանե՞ են եղել վարույթն իրականացնող մարմնում, Քոչարյանի փաստաբան Օրբելյանը հաստատեց՝ հավելելով, որ այնուամենայնիվ, օրինական չէ, որ մեղադրյալի անձնագիրը պահվի վարույթն իրականացնող քննչական մարմնում: «Մարդու իրավունքների պաշտպանը եւս համապատասխան դիմում ունի, ըստ որի՝ անձնագիրը պահելու դրույթը համարվում է Սահմանադրությանը հակասող: Սա նշանակում է, որ քննչական մարմինը չի կարող անձնագիր պահել, եթե չկա ընտրված խափանման միջոց՝ ըստ Սահմանադրական դատարանի»,- ասաց Արամ Օրբելյանը:


Ասուլիսի ժամանակ փաստաբանը խոսեց նաեւ 2008 թ-ի մարտի 1-ի լուսադեմի դեպքերի հետ կապված ՀՔԾ-ի հայտարարության մասին առ այն, որ բարձրաստիճան պաշտոնյաները փաստաթղթեր են կեղծել ցուցարարների մոտ զենք զինամթերքի առկայության վերավերյալ ստացված ահազանգերի մասին:


Հարցին, արդյոք Ռոբերտ Քոչարյանը տեղյակ եղե՞լ է, որ բարձրաստիճան պաշտոնյաները փաստաթղթեր են կեղծել, եւ արդյո՞ք Քոչարյանն է հրաման տվել այդ օրը լուսադեմին ներխուժել Ազատության հրապարակ, Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը պատասխանեց.


«Նախ, այս հարցը դեռ չենք քննարկվել Ռոբերտ Քոչարյանի հետ: Մենք պետք է հստակ պատկերացնենք պաշտպանող-պաշտպանյալ գործողությունները: Պաշտպանյալն ունի նպատակ՝ հիմնավորել, որ մեղադրող կողմի մեղադրանքն անհիմն է: Եթե նկատել եք, մեր պաշտպանյալի գործը, եւ մյուս գործերը միացվել են մեկ վարույթում: Հետեւաբար՝ քննարկել գործն ամբողջ ծավալով՝ կլինի ոչ տրամաբանական, որովհետեւ ծավալը շատ մեծ է: Իսկ երեկվա հաղորդագրությունից պարզ չէ՝ երբ են կեղծվել փաստաթղթերը՝ 2008-ին, թե՝ հետո:


Եթե խոսքը գնում է 2008 թվականի փետրվարի փաստաթղթերի մասին, ապա քրեական դատավարության օրենսգիրքը ասում է, որ վաղեմության ժամկետի ավարտից հետո նյութերը խոչընդոտ են: Երբ կլինեն նոր փաստաթղթեր, հիմքեր, կնայենք: Բայց այդ էպիզոդը մեր պաշտպանյալին չի առնչվում, սակայն դա չի նշանակում, որ կապ չունի Մարտի 1-ի հետ»,- ասաց Արամ Օրբելյանը:


Ինչ վերաբերում է այն հարցին, թե Ռոբերտ Քոչարյա՞նն է իրավապահներին հրամայել է Մարտի 1-ի առավոտյան ներխուժել Ազատության հրապարակ, Քոչարյանի փաստաբանը կտրուկ պատասխանեց՝ ոչ:

Տպել

Թեմայի այլ նորություններ
Загрузка...