6.07.2025
Քրեական հեղինակություն Դոն Պիպոն բերման է ենթարկվել (տեսանյութ)
16.06.2018
Քրեական հեղինակություն Դոն Պիպոն բերման է ենթարկվել (տեսանյութ)

Քրեական հեղինակություն համարվող Արթուր Ասատրյանը (Դոն Պիպո) Էջմիածնում սեփական առանձնատնից բերման է ենթարկվել իրավապահների կողմից: Այս մասին հայտնում է «Ա1+»-ը: Վերջին օրերին Էջմիածնում բողոքի ցույցեր ու հանրահավաքներ են անցկացվում, որոնց մասնակիցները պահանջում են Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի հրաժարականը, ով ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանի որդին է: Հանրահավաքների կազմակերպիչն են Արթուր Ասատրյանը և նրա կողմնակիցները, որոնք օգտագործել են ապրիլյան հեղափոխության խորհրդանիշները։ Հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայությունը օպերատիվ գործողություն է սկսել Էջմիածնում, այդ թվում` քաղաքապետարանում, Մանվել Գրիգորյանի առանձնատանը: Ըստ որոշ տեղեկությունների նման գործողություն է իրականացվել նաև Արթուր Ասատրյանի տանը: Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ «թույլ չեն տա, որ քրեածին տարրերը պղծեն սիրո և համերաշխության հեղափոխության խորհրդանիշները եւ հեղափոխության անունը օգտագործեն մաֆիոզ պատերազմներում»: