Նախօրեին ուշ երեկոյան ազատ են արձակվել Նիկոլ Փաշինյանի համակիրները:Մասնավորապես` «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամներ Դավիթ Սանսասարյանն ու Արմեն Գրիգորյանը: Հիշեցնենք, նրանք մեղադրվում էին զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեջ։Նշենք, որ Դավիթ Սանասարյանը ստորագրությամբ ազատ է արձակվել դատարանի որոշմամբ, իսկ Գրիգորյանին ստորագրությամբ ազատ է արձակել քրեական գործով քննչական խմբի ղեկավարը։Ազատ արձակվեց նաև Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար, «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Լևոն Բարսեղյանը, որի նկատմամբ ավելի վաղ Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը երկու ամսով նրան կալանավորելու որոշում էր կայացրել։Նախաքննական մարմինը Բարսեղյանին մեղադրում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու մեջ։Հիշեցնենք, որ երեկ տեղի ունեցած հանրահավաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իրենց բոլոր համակիրներն ու ակցիայի բոլոր բերման ենթարկված քաղաքացիներն ազատ են արձակվելու: