Հանրապետական հիվանդանոցի բժիշկները փակել են Հալաբյան փողոցը: Այս մասին Facebook-յան իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը: Ըստ առկա լուրերի՝ առողջապահական հաստատությունների ղեկավարներին հստակ հրահանգ է իջեցվել արմատախիլ անել բուժաշխատողների ըմբոստության դրսեւորումները և թույլ չտալ նրանց միանալ անհնազանդության գործողություններին: