25.11.2024
ՀՀ-ն աջակցում է Եգիպտոսին ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում. ԱԳՆ
prev Նախորդ նորություն

Արտակ Սարգսյանը հարցաքննվել է խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրգործով. ՔԿ

Ս․թ․ հունիսի 5–ին Իսահակյան փողոցում գտնվող «Terrazza» ռեստորանի տարածքում տեղի ունեցած խուլիգանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է գործարար, ՍԱՍ սուպերմրկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանը։


«Արտակ Սարգսյանը հարցաքննվել է օգոստոսի 15–ին՝ վկայի կարգավիճակում», - հայտնում է Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:


Հիշեցնենք, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արտակ Սարգսյանը հրավիրվել էր հարցաքննության 2019 թվականի հունիսի 5-ին: Վերջինս երկու անգամ չի ներկայացել հարցաքննությանը՝ պատճառաբանելով, որ երկրում չէ: