ՀՀ-ն աջակցում է Եգիպտոսին ԵԱՏՄ-ի ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններում. ԱԳՆ
Օգոստոսի 21-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց ունեցավ ԵԱՀ ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ, որի ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից:
Երկու երկրների արտգործնախարարները կարևորեցին քաղաքական երկխոսության ակտիվացման, փոխադարձ բարձրաստիճան այցելությունների և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացման դերը երկկողմ հարաբերությունների զարգացման համատեքստում:
Զրուցակիցները գոհունակությամբ նշեցին, որ երկու երկրների միջև առկա է արդյունավետ համագործակցություն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: ՀՀ ԱԳ նախարարը վերահաստատեց Հայաստանի աջակցությունը Եգիպտոսին ԵԱՏՄ-Եգիպտոս ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների առնչությամբ: