Վարչապետն այցելում է ԱՄՆ. հնադիպե՞ն արդյոք Փաշինյանն ու Թրամփը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ու Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման շուրջ պայմանավորվածություն այս պահին ձեռք չի բերվել։
Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը։ «ԱՄՆ նախագահ Թրամփի և պետքարտուղար Պոմպեոյի հետ հանդիպում մեր արտաքին քաղաքական օրակարգում կա։ Կլինի, երբ կլինի»,– ասաց նախարարը։
Լրագրողների դիտարկմանը, թե ՀՀ դիվանագիտական կորպուսին չի հաջողվում կազմակերպել Փաշինյանի հանդիպումը ԱՄՆ ղեկավարների հետ, Մնացականյանը չհամաձայնեց` ասելով. «սխալ են ասում»։
«Թրամփի և Պոմփեոյի հետ հանդիպում չենք ունեցել, բայց դրանից մեր հարաբերությունների մակարդակը ԱՄՆ–ի հետ չի նվազել»,– ասաց Մնացականյանը։
Հիշեցնենք` սեպտեմբերի 22-ին նախանշված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ` ՄԱԿ–ի գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Լոս Անջելեսի ժամանակով ժամը 16.00-ին Փաշինյանը հանդիպելու է հայ համայնքի հետ։