Երևանում տարածաշրջանային այցի շրջանակներում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ծիեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Մերկելը ուղևորվեց հուշահամալիր անմիջապես «Զվարթնոց» օդանավակայանից։ Գերմանիայի կանցլերը ծաղիկներ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Մերկելը նաև խորհրդանշական եղևնի տնկեց Ծիծեռնակաբերդի ծառուղում: Այցի շրջանակներում կայանալու են հայ-գերմանական բարձր մակարդակի բանակցություններ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ: Հայաստանի վարչապետը և Գերմանիայի կանցլերը բանակցությունների արդյունքները կամփոփեն համատեղ մամուլի ասուլիսում: